Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին միայն երկու քաշային կարգում

Սպորտ
d7e4dbf83f8109950885bf102bec2132

Արտաշատում 13-րդ անգամ անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի հուշամրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այս տարի այդ մրցումներին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի 142 երիտասարդ ըմբիշներ:

Ութ քաշային կարգերում մեր մարզիկներից հաղթեցին միայն երկուսում: Արմավիրցի Հայկ Բադալյանը լավագույնն էր 50 կգ քաշային կարգում, իսկ արտաշատցի Արթուր Հարությունյանը` 120 կգ-ում:

Մյուս քաշային կարգերում հաղթեցին Ռամազի Դարչիձեն (55կգ), Շոթա Ֆարթենաձեն (60 կգ), Օմարի Գուրջիձեն (66 կգ) , Տարզան Մայսուրաձեն (74 կգ), Նոդարի Քուրթարիձեն (96 կգ, բոլորն էլ Վրաստան) եւ ռուսաստանցի Ալիբեկ Այդինովը (84 կգ):