Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հաղթանակով սկսեց խաղարկությունը

Սպորտ
0b0f5924880be8064d90fd74afb8998e

Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը հաղթանակով սկսեց ելույթները Հունաստանում մեկնարկած Եվրոպայի ակումբների գավաթի խաղարկությունում:

Առաջին տուրում մեր թիմը 3:1 հաշվով վստահ հաղթեց Վիլնյուսի ՄՐՈՒ-ին: Առաջին երկու խաղատախտակներին հանդես եկող հնդկուհի Հարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը եւ վրացուհի Լելա Ջավախաշվիլին հաղթեցին իրենց մրցակիցներին:

Այսօր նախատեսված երկրորդ տուրում «Միկան» ուժերը կչափի Մոնակոյի «Սերկլ Էչես» թիմի հետ, որն առաջին մրցախաղում 4:0 հաշվով հաղթանակ է տարել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում նույնպես մասնակցում է խաղարկությանը: Առաջին տուրում նա հաղթանակ տարավ եւ օգնեց իր թիմին 5,5:0,5 հաշվով ջախջախել անգլիական «Բարբիքենին»:
Երկրորդ տուրում «Սանկտ Պետերբուրգը» կմրցի շվեյցարական «Ժնեւի» հետ: