Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» չկարողացավ հաղթել

Սպորտ
8a1b8802e78325cf7dbf13e45798b7d6

Այսօր ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 9-րդ տուրը:

Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Կապանի «Գանձասարին»` 2:2:

Իսկ ահա Երեւանի «Ուլիսն» առաջին հաղթանակը տարավ այս մրցաշարջանում` «Հանրապետական» մարզադաշտում առավելության հասնելով Երեւանի «Բանանցի» նկատմամբ` 1:0

Մինչ այդ Երեւանի «Միկան» սեփական դաշտում առաջին պարտությունը կրեց այս առաջնությունում` զիջելով Երեւանի «Արարատին»` 0:1, իսկ Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ ջախջախեց Մարտունիի «Ալաշկերտին»` 5:2:

Առաջնության աղյուսակը վստահ գլխավորում է «Արարատը», որը 8 խաղում վաստակել է 17 միավոր: Ապա հաջորդում են «Փյունիկը»` 13 միավոր, «Գանձասարը» եւ «Շիրակը»` 12-ական:

Հաջորդ, 10-րդ տուրը, տեղի կունենա հոկտեմբերի 27-ին: Մինչ այդ, հոկտեմբերի 23-ին, կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու պատասխան հանդիպումները: