Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերսկսում է Հայաստանի առաջնությունը

Սպորտ
4012ad4fe675979c548bfd9ab9455b65

Այսօր երկու հանդիպումներով կվերսկսի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:

Երեւանի «Միկան» սեփական դաշտում կընդունի Երեւանի «Արարատին»։ Միկացիները 7 տուրից հետո վաստակել են 11 միավոր եւ զբաղեցնում են 4-րդ տեղը, իսկ արարատցիները 14 միավորով գլխավորում են աղյուսակը: «Միկան» միակ թիմն է, որն առաջնությունում դեռ չի ճաշակել պարտության դառնությունը: Առաջին շրջանում թիմերի կայացած խաղում 1:0 հաշվով հաղթել են միկացիները: Դա «Արարատի» միակ սայթաքումն է այս առաջնությունում:

Այսօր նախատեսված երկրորդ խաղում հանրապետության չեմպիոն «Շիրակը» Գյումրիում կհյուրընկալի «Ալաշկերտին»: Շիրակցիները 9 միավորով ընթանում են 5-րդ հորիզոնականում, իսկ ալաշկերտցիները վաստակել են ընդամենը 3 միավոր եւ եզրափակում են աղյուսակը: Թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք` 1:1: