Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական չեմպիոնը վաճառում է մեդալները

Սպորտ
f21322dd1078556567c44cfb4bf3033d

1988 թ Սեուլի եւ 1992 թ Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Էրիկա Սալումյայեն վաճառքի է հանել իր նվաճած բոլոր մեդալները:


Նա օլիմպիական ոսկե մեդալը գնահատել է 9-12 հազար ֆունտ սթեռլինգ: Էստոնուհի հեծանվորդի մեդալների հավաքածուն ընդհանուր առմամբ արժե մոտ 41 հազար ֆունտ:
Էրիկա Սալումյայեն, որը ներկայումս Իսպանիայում զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, լրատվամիջոցներին չի պարզաբանել նման որոշման պատճառները:


Էստոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Նեյնար Սելին պարզապես անակնկալի է եկել. «Մարզիկի հաղթանակից ստացած էմոցիաները պատկանում են ժողովրդին, իսկ մեդալները` նրան: Մեդալների վաճառքը նրա անձնական գործն է: Պետք է խոստովանեմ, որ այդ որոշումը անակնկալ էր իմ համար»:


Հավելենք, որ Էրիկա Սալումյայեն օլիմպիական մեդալներ նվաճել է Խորհրդային Միության հավաքականի կազմում, ուստի ԷԱՕԿ-ի ղեկավարությունը չի կարող որեւէ արգելք սահմանել մարզուհու նկատմամբ: