Դիեգո Մարադոնան շարունակում է պայքարել
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան շարունակում է պայքարը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
«2000 թվականին երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով ես եմ ճանաչվել անցած դարի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ ահա այն մրցանակը, որը ՖԻՖԱ-ն հանձնել է Պելեին, արժեք չունի: Ի դեպ, նրան նույնիսկ Բրազիլիայում չեն ճանաչվել դարի լավագույն մարզիկ եւ նախապատվությունը տվել են Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Աերտոն Սենային» - երեկ անցկացրած մամուլի ասուլիսին հայտարարել է 53-ամյա Մարադոնան:
Նշենք, որ 2000 թ համացանցով անցկացրած հարցումով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ էր հռչակվել Դիեգո Մարադոնան, սակայն ՖԻՖԱ-ն հաշվել է նաեւ իր կողմից է հարցում կազմակերպել. որի արդյունքներով լավագույն է ճանաչել ֆուտբոլի արքա Պելեին: ՖԻՖԱ-ն սողոմոնյան որոշում է կայացրել եւ երկուսին էլ նմանատիպ մրցանակ է հանձնել: