Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա «Սոչի-2014»-ում

Սպորտ
3bac3daf9ea44faee66b2c436ae27304

2014 թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բժշկական կենտրոնի շինարարներից մեկը կարել է բերանը եւ հացադուլ է հայտարարել:


Ինչպես տեղեկացնում է Ռոսբալտը, նման քայլի դիմել է Օրենբուրգի բնակիչ Ռոման Կուզնեցովը, որը Սոչի է եկել գումար վաստակելու համար: Բժշկական կենտրոնում աշխատող շինարարները հոկտեմբերի 16-ին գործադուլ են հայտարարել, երբ պարզել են, որ այդ աշխատանքները իրականացնող կազմակերպությունը շուտով լքելու է քաղաքը եւ չի պատրաստվում վճարել վերջին երկու ամիսների աշխատավարձը:


Առավել ակտիվ գործադուլավորներին ոստիկանները տեղափոխել են քաղաքից դուրս գտնվող Բլինովո ավան: Մի քանի ժամից հետո նրանց ազատ են արձակել: Ռոման Կուզնեցովը որոշել է շարունակել ակցիան եւ օլիմպիական այգու մուտքի մոտ հացադուլ է սկսել` պահանջելով իր աշխատավարձը: