A
A
Հայաստանի երրորդ կորուստը Ալմա Աթիում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երրորդ կորուստը կրեց Ալմա Աթիում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Այսօր երեկոյան մրցահերթին հանդես եկած Արման Հովիկյանը (56 կգ քաշային կարգ) առաջին իսկ մարտում 1:2 հաշվով պարտվեց կորեացի Ժաեմին Ժեոնգին եւ ավարտեց ելույթները:
Հիշեցնենք, որ մինչ այդ պայքարից դուրս էին մնացել նաեւ մեր երկու բռնցքամարտիկները` 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը 46-49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։
Վաղը իր անդրանիկ մրցամարտը կանցկացնի 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որը մակեդոնացի Մումին Վելիի հետ: