A
A
Հայաստանը 38-րդն է աշխարհում
Այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը առաջադիմել է 17 աստիճանով եւ զբաղեցնում է 38-րդ տեղը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր ընտրանու համար:
Հիշեցնենք, որ անցած մեկ ամսում մեր թիմը ոչ-ոքի է խաղացել Իտալիայի հետ եւ հաղթել է Բուլղարիային: Իտալացիները նահանջել են 4 աստիճանով եւ այժմ 8-րդ հորիզոնականում են, իսկ բուլղարացիներն արդեն 76-րդ տեղում են:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը վստահ գլխավորում է Իսպանիան` 1513 միավոր: Ապա հաջորդում են Գերմանիան (1311) եւ Արգենտինան (1266):