Երկու հաղթանակ, երկու պարտություն
Հայաստանի երկու բռնցքամարտիկներ ավարտեցին ելույթները Ալմա Աթիում տեղի ունեցող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում:
64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանը առաջին մարտում 1:2 հաշվով պարտվեց բելառուսցի Եվգենի Դոլգոլովեցին եւ դուրս մնաց պայքարից: Անհաջող հանդես եկավ նաեւ Կորյուն Սողոմոնյանը (46-49 կգ), որը նույն հաշվով զիջեց կոստառիկացի Դավիդ Ռոդրիգեսին։
69 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկ Արամ Ամիրխանյանը 3:0 հաշվով հաղթեց իսրայելցի Արտյոմ Մասիլիին եւ մտավ 1/16 եզրափակիչ: Այս փուլում նա կմրցի Լիտվայի ներկայացուցիչ Էյմանտաս Ստանիոնիսի հետ:
Այսօր ռինգ կմտնեն մեր երկու բռնցքամարտիկները: 75 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Անգլիայի ներկայացուցիչ Ջամալ Յաֆային եւ մտավ 1/16 եզրափակիչ: 56 կգ քաշային Արման Հովիկյանը երեկոյան ուժերը կչափի կորեացի Ժա