Իտալիա - Հայաստան` 2:2
Հայաստանի հավաքականը ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց Իտալիայի ուժեղ ընտրանու հետ:
Նեապոլի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացեցին մեր ֆուտբոլիստները, երբ 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը օգտվելով իտալացի պաշտպանների սխալից մենմենակ մտավ տուգանային հրապարակ եւ դիպուկ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը:
Դաշտի տերերը շատ արագ վերականգնեցին հավասարակշռությունը: 24-րդ րոպեին իտալացիները պարզունակ գրոհ ձեռնարկեցին, եզրից հետեւեց փոխանցում դեպի դարպասապահի հրապարակ, Ֆլորենցին հաղթող դուրս եկավ օդային մենամարտում եւ գլխի հարվածով խոցեց դարպասը:
Ընդմիջումից հետո հաշվի մեջ կրկին առաջ անցավ Հայաստանի հավաքականը: 70-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը բարձր ցատկեց եւ գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի գծից այն կողմ:
Իտալիայի հավաքականին պարտությունից փրկեց փոխարինման մտած Մարիո Բալոտելին, որը 75-րդ րոպեին Անդրեա Պիռլոյի փոխանցումից հետո հայտնվեց Ռոման Բերեզովսկու դեմառդեմ եւ հաշվենկատ հարվածով գրավեց դարպասը` 2:2:
Հետագայում «Միլանի» հարձակվողը եւս մեկ գոլ խփեց, սակայն մինչ այդ խախտեց խաղի կանոնները:
Հայաստանի հավաքականը այդպիսով ավարտեց ելույթները ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնությունում, քանի որ մեր թիմի գլխավոր մրցակիցներից Դանիան սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց Մալթային եւ խմբում գրավեց անցումային 2-րդ տեղը: