Հայտնի են մրցակիցները եւ մարտերի օրերը
Ալմա Աթիում այսօր մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում են 100 երկրների 457 մարզիկ:
Վիճակահանության արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտիկների առաջին մրցակիցները եւ մարտերի օրերը: Առաջինը ռինգ կմտնի 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը, որը վաղը կմրցի բելառուսցի Եվգենի Դոլգոլովեցի հետ: Մեր մյուս մարզիկները աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը ավելի ուշ կսկսեն:
16 հոկտեմբերի
46-49 կգ - Կորյուն Սողոմոնյան - Դավիդ Ռոդրիգես (Կոստա Ռիկա)
69 կգ - Արամ Ամիրխանյան - Արտյոմ Մասիլի (Իսրայել)
17 հոկտեմբերի
56 կգ - Արամ Ավագյան - Ջամալ Յաֆաի (Անգլիա)
75 կգ - Արման Հովիկյան - Ժաեմին Ժեոնգ (Կորեա)
18 հոկտեմբերի
52 կգ - Նարեկ Աբգարյան - Պո Վեյ Չո (Տայպեյ) - Մումին Վելի (Մակեդոնիա) զույգի հաղթող
20 հոկտեմբերի
60 կգ - Հովհաննես Բաչկով - Կագիսո Բագվասի (Բոտսվանա) - Սանմին Լի (Կորեա) զույգի հաղթող