Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց «ցիգանի» եւ «գնչուների»

Սպորտ
50c2e17f35f80a9b10b33bfdbc0f4772

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր իր հերթական հանդիպումը կանցկացնի:
Ինչպես տեղեկացրել ենք, մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Բուլղարիայի ազգային հավաքականին:

2012 թվականի սեպտեմբերին կայացած երկու թիմերի անդրանիկ խաղը սկանդալային ստացվեց: Բուլղարացիները սադրանքների միջոցով թվային առավելություն ստացան (մրցավարը մեր երկու խաղացողներին հեռացրեց դաշտից), իսկ տեղի վայ երկրպագուները հայ ֆուտբոլիստներին եւ երկրպագուներին անվանել են գնչուներ:

Այդ խոսքերի համար Բուլղարիայի հավաքականը Մալթայի հետ ընտրական հաջորդ հանդիպումն անցկացրել է փակ դարպասների ներքո, առանց հանդիսականների: Որպեսզի մենք չկրկնենք բուլղարացիների սխալը եւ Եվրոպայի 2016 թվականի ընտրական խաղը չսկսենք դատարկ տրիբունաներով, այսօր մեզ հարկավոր է չդիմել որեւէ սադրանքի եւ զերծ մնալ «ցիգանի», «գնչուներ» եւ նման կարգի բացականչություններից:

 

Ճիշտ է, սյսօրվա հանդիպումը ավելի մեծ նշանակություն ունի Բուլղարիայի հավաքականի համար, որը խմբում 2-րդ տեղը գրավելու ամենալավ հնարավորությունը ունի, սակայն ինչպես նախախաղային մամուլի ասուլիսին նշեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մենք չորս պատճառներ ունենք հաղթանակ տանելու համար բացասական լիցքեր: