Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն խնդրանքով դիմել է երկրպագուներին

Սպորտ
9e728729eb78eac5b410cd8c02ddf0d7

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կայանալիք Հայաստան - Բուլղարիա ընտրական խաղին «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով բոլոր երկրպագուներին խնդրել է մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 17:00-ին:

ՀՖՖ-ն միաժամանակ խնդրում է մարզադաշտ չբերել արգելված իրեր` անվտանգությանծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Ահա արգելված իրերի ցանկը.
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա եւ մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչք
Ամեն տեսակի շշեր եւ տարաներ
Պաստառներ, դրոշներ` վիրավորական կամ ռասիստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր եւ ցուցիչներ
Հավելենք, որ այսօրվա խաղին պատրաստվում է այցելել Սերժ Սարգսյանը, որի պատճառով ավելի կուժեղացվեն անվտանգության միջոցառումները: