Լեւոն Արոնյանը հրավեր է ստացել
ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 3-րդ շախմատիստ, մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հրավեր է ստացել 2014 թ. Վեյք ան Զեի հեղինակավոր մրցաշարում մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում են հոլանդական լրատվամիջոցները, մրցաշարը կկայանա հուվարի 10-26-ը: Մրցաշարի առաջին կեսը կանցկացվի ծովափնյա Վեյք ան Զեեում, իսկ երկրորդ կեսը` ցամաքային Էյնդհովենում:
Լեւոն Արոնյանից բացի, հրավիրվել են նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան (ՖԻԴԵ-ի վարկածով 5-րդ շախմատիստ), իտալացի Ֆաբիանո Կարուանան (6-րդ), իսրայելցի Բորիս Գելֆանդը (9-րդ), ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (10-րդ), կուբացի Պերես Դոմինգեսը (12-րդ), գերմանացի Արկադի Նայդիչը (16-րդ), ֆիլիպինցի Վեսլի Սոն (41-րդ), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (71-րդ), Հոլանդիայից` 19-ամյա Անիշ Գիրին (15-րդ) եւ 41-ամյա Լյուկ Վան Վելին (55-րդ), որը 20-րդ անգամ է մասնակցելու այդ մրցաշարին: