Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում մեզ շատ լուրջ պայքար է սպասում»

Սպորտ
af80de1445dc7430c7eed569861f9435

 

Բուլղարիայի հավաքականի հարձակվող Դիմիտար Ռանգելովի կարծիքով, Հայաստանի հետ խաղն ավելի բարդ կլինի, քան Չեխիայի հետ հանդիպումը:

«Շատ վատ կլինի, եթե մենք միավորներ կորցնենք Հայաստանում: Մրցակիցը լավ ֆուտբոլիստներ ունի, որոնք բարձրակարգ խաղ են ցուցադրում, բայց թիմային խաղով խնդիրներ ունի: Մենք գիտենք Հայաստանի բոլոր ուժեղ կողմերը, ուստի ամեն ինչ կանենք դրանք չեզոքացնելու համար» - նշել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը:
Բուլղարիայի հավաքականի կիսապաշտպան Սվետոսլավ Դյակովը այսօր տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց լուրջ փորձություն է սպասում Երեւանում. «Մենք դեռ երկու բարդ խաղեր ունենք, սակայն հուսով եմ, որ դրանցում 6 միավոր կվաստակենք եւ կշարունակենք պայքարը եզրափակիչ ուղեգրի համար: Հայաստանում մեզ շատ լուրջ պայքար է սպասում, ինչպես որ եղավ թիմերի առաջին հանդիպման ժամանակ: Եթե մենք 100 տոկոսով ցույց տանք մեր խաղը, ապա կհաղթենք Հայաստանին»:
Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, Հայաստանի հավաքականը մրցակիցը այսօր տեղի ժամանակով 19:00-ին իր վերջին մարզումը կանցկացնի, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրատվամիջոցների համար: Մարզումից առաջ տեղի կունենա թիմի գլխավոր մարզիչ Լյուբո Պենեւի մամուլի ասուլիսը: Բուլղարացիները Երեւան կժամանեն վաղը առավոտյան:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության Հայաստան - Բուլղարիա ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ բուլղարացիները 13 միավորով զբաղեցնում են աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ մեր թիմը 9 միավորով գտնվում է 4-րդ տեղում: