Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հետաքրքիր խաղ է սպասում

Սպորտ
8f0a2d5092fc4e7b59faca5e61816f89

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարզաբանեց, թե ում եւ ինչի համար են մեր ֆուտբոլիստները հանդես գալիս ազգային թիմում:

«Մենք խաղում ենք ոչ թե մեր համար, այլ մեր ազգի համար, այն մարդկանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, ծնվել են Հայաստանում, ներկայացնում են Հայաստանը կամ ցավում են ազգային թիմի համար» - Հայաստանի հավաքականի մարզումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել է գերմանական «Բորուսիայի» ֆուտբոլիստը:

Խոսելով մեր թիմի առաջիկա մրցակցի` Բուլղարիայի ընտրանու մասին, Հենրիխ Մխիթարյանն ասաց. «Բուլղարիայից ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Ամբողջ թիմը լավ տպավորություն է թողել, սակայն կուզեի ավելի շատ կենտրոնանալ մեր ֆուտբոլիստների եւ թիմի խաղի վրա: Մեզ շատ հետաքրքիր մրցակցություն է սպասում այդ խաղում»: