A
A
Բակո Սահակյանը ընդունեց Ռոբերտ Էմիյանին
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանին: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ ազգային ժողովի փոխխոսնակ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը: Կողմերը քննարկել են Արցախում թեթեւ աթլետիկայի զարգացմանն առնչվող հարցեր: