Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը բաժանում է 4-8-րդ տեղերը

Սպորտ
04ae4a77baf4583bba94dc3618882753

Լեհական Վրոցլավ քաղաքում ընթացող շախմատի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 5 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ բաժանում է 4-8-րդ տեղերը: ՖԻՖԱ-ի ռեյտինգով մեր երկրորդ շախմատիստուհին տարել է մեկ հաղթանակ, երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կհանդիպի մրցաշարի երկու առաջատարներից մեկի` վրացուհի Նինո Բաթիաշվիլու հետ, որն ունի 3,5 միավոր:

Մրցաշարը, որին մասնակցում են վեց գրոսմայստեր եւ չորս ՖԻԴԵ-ի վարպետ, անցկացվում է շրջանաձեւ մրցակարգով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 12.000 լեհական զլոտի: