Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմեկնենք Բիշքեկ

Սպորտ
150b79204f96f7fc9140f8386f89191d

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը պատրաստվում աշխարհի առաջիկա առաջնությանը, այսօր կմեկնի Բիշքեկ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այդ մրցումներին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 7 բռնցքամարտիկի: Նրանք են՝ երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), գյումրեցիներ Հովհաննես Բաչկովը (60 կգ) եւ Արման Հովիկյանը (75 կգ):

Մեր հավաքականը Բիշքեկում ութօրյա համատեղ ուսհավաք կանցկացնի Ղրղըզստանի, Գերմանիայի եւ Լիտվայի բռնցքամարտիկների հետ, որից հետո կմեկնի Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմա Աթի, որտեղ հոկտեմբերի 14-ից կմեկնարկի աշխարհի առաջնությունը:

Մրցաշարը կանցկացվի նոր մրցակարգով. մարզիկները ռինգ կմտնեն առանց պաշտպանիչ դիմակի:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը հոկտեմբերի 12-ին կմասնակցեն բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին: