Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն սպասում է, իսկ Հայաստանը` առաջարկում (տեսանյութ)

Քաղաքականություն
ef7e1dcec28e82202b1d4f555f5a8f9b

Եվրամիությունը սպասում է Հայաստանի առաջարկին: Այսօր մեկ անգամ եւս հիշեցրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լոուրենսը. «Մենք սպասում ենք, որ Հայաստանը ինքը առաջարկով հանդես գա` ավելի պակաս հավակնորդ ցանկությամբ անդամակցելու Եվրամիությանը»:

Իսկ Հայաստանի առաջարկը այսօր հնչեցրեց Սերժ Սարգսյանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում: Նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է «ստորագրել քաղաքական բարեփոխումներ ենթադրող ասոցացման պայմանագիրը»:

«Այո, ես համաձայն եմ այս առումով գործընթացը շարունակական է: Մենք հիմա խորհրդածում ենք ԵՄ-Հայաստանի հարաբերությունների ապագայի շուրջ: Այս պահին մեր կողմից չափազանց վաղ է նման հայտարարություններ անելը` թե ինչ բնույթի կլինեն մեր հարաբերությունները: Բայց միևնույն է ԵՄ-ն կշարունակի կանգնած մնալ Հայաստանի կողքին»,- նշել է պարոն Լոուրենսը:

Նա նաև հիշեցրել է, որ Արևելյան գործընկերությունը ստեղծվել է այն ժամանակ, երբ Մաքսային միության մասին անգամ չէին խոսում. «Սա ցույց է տալիս, որ Ասոցացման համաձայնագիրը ամենևին ուղղված չէ ոչ ՄՄ-ը, ոչ էլ ՌԴ-ի դեմ: Եվ մենք ցանկանում ենք, որ մեր գործընկեր-պետությունները ևս լավ հարաբերություններ ունենան ՌԴ-ի հետ»:

Չնայած Մաքսային միությանը անդամակցելու խոստմանը` քաղաքական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը կարծում է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության մեջ կլինի առանցքային պետություն:

Մանրամասները` տեսանյութում: