Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջող է մեկնարկել 5 հոգի

Սպորտ
9b4a8de2a554fffa1c68c10caabdef59

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնություններում Հայաստանի 26 մասնակիցներից հաջող է մեկնարկել 5 հոգի:

Կայացած երեք տուրից հետո 3-ական միավոր են վաստակել Արմեն Բարսեղյանը, Հակոբ Հակոբյանը (մինչեւ 10 տարեկան), Տիգրան Հարությունյանը (մինչեւ 16 տարեկան), Հովհաննես Գաբուզյանը եւ Արմեն Միքայելյանը (մինչեւ 18 տարեկան):

Աղջիկների մրցումներում լավ են սկսել Մանե Ադամյանը (մինչեւ 12 տարեկան) եւ Անի Հարությունյանը (մինչեւ 16 տարեկան), որոնք ունեն 2,5-ական միավոր:
Առաջնություններն անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Եվրոպայի ապագա չեմպիոնները հայտնի կդառնան հոկտեմբերի 8-ին: