A
A
Հինգ գումարած մեկ
Հայաստանի 5 շախմատիստներ կմասնակցեն հոկտեմբերի 4-14-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Մ. Չիգորինի հուշամրցաշարին:
Նրանք են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Բաղդասարյանը եւ առաջին կարգային Արմեն Անտինյանը: Հաշվարկից դուրս հանդես կգա նաեւ մեր շախմատիստուհի Աննա Հայրապետյանը:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հոկտեմբերի 4-ին կանցկացվի բլից տուրնիր, իսկ 5-ին կմեկնարկի դասական շախմատի մրցաշարը: