Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» պարտվեց Գյումրիում

Սպորտ
bbea1affec72602ca94ca967d01a80a0

Գյումրիում այսօր կայացած Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ «Շիրակ» - «Բանանց» խաղն ավարտվեց երեւանցի ֆուտբոլիստների կամային հաղթանակով` 2:1:
Խաղի հաշիվը բացեց շիրակցի Անդրանիկ Բարիկյանը, իսկ հետո երկու անգամ աչքի ընկավ «Բանանցի» նորեկ Էդգար Մալաքյանը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, Երեւանում:
Այսօր կկայանա գավաթի խաղարկության եւս մեկ հանդիպում: Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Արարատին»: Նշենք, որ թիմերն ընդամենը երեք օր առաջ են հանդիպել իրար հետ: Առաջնության խաղն ավարտվել է «Արարատի» նվազագույն հաղթանակով` 1:0: