Տոմսերը վաճառված են
Վլադիմիր Կլիչկո - Ալեքսանդր Պովետկին մրցամարտի բոլոր տոմսերը վաճառված են: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը:
Բռնցքամարտի IBF, IBO եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի եւ WBA վարկածով, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Պովետկին մարտը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին` Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում: Տոմսերի արժեքը տատանվում է 6500 ռուբլուց, մինչեւ 650 հազար ռուբլի: VIP տոմսերը սպառվել են վաճառքի հենց առաջին օրը:
Այս մրցամարտին անհամբերությամբ էին սպասում մարզաձեւի սիրահարները, քանի որ ռուս բռնցքամարիտը 2008 եւ 2010 թթ պայմանավորվել էր հանդիպելու համար, բայց երկու դեպքում էլ հրաժարվել էր մարտից:
Ինչպես տեղեկացնում է թերթը, Ալեքսանդր Պովետկինը իրեն մարտավկա է հրավիրել բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորային, որը անցած տարի Վլադիմիր Կլիչկոյի եղբորը` Վիտալիին, ապտակել էր «հայացքների» հանդիպման ժամանակ: