Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր` «Բորուսիա» - «Մարսել»

Սպորտ
d6230aae31da0694715443a9e6189ff2

Այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի կունենան 2-րդ տուրի առաջին հանդիպումները:
E խմբում շվեյցարական «Բազելը» կընդունի գերմանական «Շալկե-04»-ին: Բուքմեյքերները այդ խաղում թեթեւակի առավելություն են տալիս հյուրերին` 2,64 գործակից` 2,87-ի դիմաց: «Ստյաուա» (Ռումինիա) - «Չելսի» (Անգլիա) մրցավեճի ֆավորիտը միանշանակ լոնդոնյան թիմն է, որի հաղթելու հնարավորությունները 3,5 անգամ բարձր են գնահատում:
Հայ երկրպագուներին առաջին հերթին հետաքրքրում է F խմբի «Բորուսիա» (Դորտմունդ) - «Մարսել» խաղը, քանի որ գերմանական թիմի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մասնագետները զարմանալիորեն բացահայտ առավելություն են տալիս Գերմանիայի բունդեսլիգայի ներկայիս առաջատարին (1,28 ընդդեմ 12,00-ի), չնայած «Մարսելը» նույնպես հաջող է հանդես գալիս Ֆրանսիայի առաջնությունում եւ 8 տուրից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը:
«Արսենալ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա) հանդիպման ֆավորիտը, ինքնին, լոնդոնյան ակումբն է, բայց ցածր չեն գնահատում նաեւ Նեապոլյան թիմի շանսերը:
Մեծ հետաքրքրություն են առաջացրել նաեւ H խմբի հանդիպումները: Շոտլանդական «Սելթիկն» ու իսպանական «Բարսելոնան» երրորդ անգամ են մրցելու իրար հետ վերջին մեկ տարվա մեջ: Անցած խաղարկությունում Գլազգոյում կայացած թիմերի մրցավեճն ավարտվել է շոտլանդացիների անակնկալ հաղթանակով` 2:1, այն դեպքում, որ բարսելոնացիները երկու տարի շարունակ չէին պարտվել արտագնա խաղերում: Բուքմեյքերները կրկին վստահ են «Բարսելոնայի» հաղթանակին, սակայն «Սելթիկը» պատրաստվում է կրկնել անցած տարվա հերոսությունը:
Նույն խմբի «Այաքս» (Հոլանդիա) - «Միլան» (Իտալիա) խաղում մասնագետները չնչին առավելություն են տալիս հյուրերին (0,10 գործակից): Երկու թիմերի ճանապարհները հաճախ են խաչվել եվրոգավաթների մրցաշարերում: Նախկինում կայացած 12 խաղերում կողմերը տարել են 5-ական հաղթանակ, իսկ երկուսն ավարտել են խաղաղությամբ: Սակայն, հոլանդացիները վերջին անգամ իտալական թիմի արգելքը կարողացել են հաղթահարել 11 տարի առաջ, 2002 թվականին, երբ «Այաքսը» սեփական հարկի տակ առավելության է հասել «Ռոմայի» նկատմամբ` 2:1:
G խմբում այսօր տեղի կունենան «Զենիթ» (Ռուսաստան) - «Աուստրիա» (Ավստրիա) եւ «Պորտո» (Պորտուգալիա) - «Աթլետիկո» (Մադրիդ, Իսպանիա) խաղերը: Առաջին հանդիպման ընդգծված ֆավորիտ է համարվում ռուսական ակումբը, իսկ պիրենեյան դերբիում հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները: