A
A
Հարություն Մերդինյանը 9-րդն է աշխարհում
Բելգիական Անտվերպենում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը:
Հարություն Մերդինյանը նժույգաթափի մրցումներում գրավեց 9-րդ տեղը: Մեր մարմնամարզիկին ընդամենը 0,077 բալ չհերիքեց եզրափակիչ փուլ մտնելու համար: Հարություն Մերդինյանը, այնուամենայնիվ, ընդգրկվել է պահեստայինների խմբում, եւ եթե առաջին ութ մարզիկներից մեկը հրաժարվի մասնակցությունից, ապա հենց նա կփոխարինի նրան:
Նույն մրցումներում մեր մյուս մարմնամարզիկ Վահագն Ստեփանյանը ցույց տվեց 25-րդ արդյունքը եւ ավարտեց ելույթները: