A
A
Ս. Մանուկյանը երկու ոսկե մեդալ նվաճեց
Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտված փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Մանուկյանը 67, 5 կգ քաշային կարգում նվաճել է 2 ոսկե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Քաջարանցի մարզիկը միաժամանակ աշխարհի նոր ռեկորդ է սահմանել` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը:
էջմիածինցի Սերգեյ Ասատուրովը (75 կգ) պառկած-սեղմում վարժությունում 167,5 կգ արդյունքով նույնպես գրավել է առաջին տեղը: