A
A
Էլինա Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրանդ պրիի 3-րդ փուլը:
Այսօր կայացած վերջին 11-րդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց չինուհի Յու. Վենյունի հետ: Մեր ուժեղագույն շախմատիստուհին 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Նա 11 պարտիաներից հաղթեց միայն երկուսում, 6 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ երեքում զիջեց մրցակիցներին:
Էլինա Դանիելյանը բավական հետ մնաց մրցաշարի հաղթող, հնդկուհի Հումփի Կոներուից, որն իր անվան դիմաց գրանցեց 8 միավոր: