Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտային մարմնամարզություն Բելգիայում

Սպորտ
60f424e593d4c76810115b11b2cc4602

Բելգիայի Անտվերպեն քաղաքում այսօր մեկնարկեց սպորտային մարմնամարզության աշխարհի թվով 44 -րդ առաջնությունը:
Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն մեր փորձառու մարմնամարզիկները` 30-ամյա Վահագն Ստեփանյանը եւ 29-ամյա Հարություն Մերդինյանը: 21-ամյա Արթուր Դավթյանը նախապես հայտավորված է եղել, սակայն հետո հանվել է մրցաշարից:


Առաջինը մրցասպարեզ կմտնի Վահագն Ստեփանյանը, որը ոչ միայն ուժերը կփորձարկի նժույգաթափի վրա, այլեւ կաշխատի ցուցադրել իր ստեղծած մարմնամարզական հնարքը: Հաջողության դեպքում մարմնամարզության միջազգային ֆեդերացիան այն կկոչի մեր մարզիկի անունով, ինչպես, օրինակ, ազարյանական խաչը:


Երեկոյան պայքարի մեջ կմտնի Հարություն Մերդինյանը, որը նույնպես հանդես կգա նժույգաթափի վրա: