Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Հակոբյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
225651ed2295809dd1a85f536eb3b728

Հայաստանի ծանրորդ Հայկ Հակոբյանը արծաթե մեդալ նվաճեց այսօր Տալինում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

23 տարեկան ծանրորդների մրցաշարում մեր ծանր քաշային մարզիկը երկամարտում ցույց տվեց 393 (182+211) կգ արդյունք եւ զբաղեցրեց երկրորդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Մագոմեդ Աբուեւը, որը 17 կգ ավելի բարձրացրեց:

Այս մրցաշարում հանդես եկող մեր մյուս ծանրորդ Հրաչ Ղարիբյանը 369 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: