Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ

Երեւանի «Միկան» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց հանրապետության չեմպիոն Գյումրիի «Շիրակի» հետ:

Խաղի հաշիվը 1-ին րոպեին բացեց միկացի Արամ Հակոբյանը, բայց դեռեւս առաջին խաղակեսում շիրակցիների հարձակվող Սերժ Դեբլեն դուբլի հեղինակ դարձավ եւ առաջ մղեց իր թիմին:

«Միկային» վերահաս պարտությունից փրկեց Արթուր Ադամյանը, որը 89-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը՝ 2:2:

Այս ոչ-ոքիից հետո «Միկան» վաստակեց 11 միավոր եւ հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող «Գանձասարանին» ու «Արարատին»։ «Շիրակը» 9 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում։

Այսօր կկայանա 7-րդ տուրի եւս մեկ հանդիպում: Առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի Երեւանի «Արարատին»: