Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիխը, Բորշը եւ Լուպպը

Սպորտ
104060d0916f3d8c93d61dd2c53aaf73

Ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության Հայաստան - Բուլղարիա ընտրական հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը. այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ֆելիքս Բրիխը մասնագիտությամբ փաստաբան է: Նա ՈՒԵՖԱ-ի առաջատար խաղավարներից է, այս տարի սպասարկել է չեմպիոնների լիգայի, Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության, աշխարհի առաջնության ընտրական խաղեր, այդ թվում Սերբիա - Խորվաթիա բավականին բարդ եւ սկզբունքային հանդիպումը:

Ֆելիքս Բրիխը կօգնեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպպը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոբիաս Վելցը:

Հայաստան - Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի տոմսերն այսօրվանից վաճառվում են: Արժեքը՝ 3000