A
A
Հայտնի դարձավ Արթուր Աբրահամի մրցակիցը
Արթուր Աբրահամը իր հաջորդ մենամարտը կանցկացնի իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի հետ:
Ինչպես տեղեկացնում է BoxingScene.com կայքը, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը օգոստոսին, հաղթելով նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյին, դարձել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ:
Արթուր Աբրահամը պատրաստվում է 2014 թվականին ռեւանշ-մրցամարտ անցկացնել աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Դրան պատրաստվելու համար մեր հայրենակիցը հոկտեմբերի 26-ին, գերմանական Օլդենբուրգ քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ժամանակ, կմրցի 29-ամյա իտալացի բռնցքամարտիկի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 20 հաղթանակ, իսկ 4-ում պարտվել է: