Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ծանրորդները երեք մեդալ են նվաճել

Սպորտ
d42cc011ce4e16851327e59bb34df143

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները արդեն երեք մեդալ են նվաճել:

Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցաշարում բրոնզե մեդալ են վաստակել 56 կգ քաշային` Սմբատ Մարգարյանը եւ 69 կգ քաշային` Վլադիկ Կարապետյանը: Աղջիկների մրցումներում 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը նույնպես զբաղեցրել է 3-րդ տեղը:

Մեր ծանրորդներից, հաջորդ պայքարի մեջ կմտնեն, ծանր քաշայիններ` Հայկ Հակոբյանը եւ Հրաչ Ղարիբյանը: