Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն հետաձգել է առաջնության 8-րդ տուրը

Սպորտ
0937c1b23dcabd5e43b10b8753b96983

Հայաստանի ֆուտբոլի հավաքականների նախապատրաստական փուլը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով հանրապետության բարձրագույն խմբի 8-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բարձրագույն խմբի խաղացանկում տեղի է ունեցել եւս մեկ փոփոխություն: Սեպտեմբերի 29-ին նշանակված «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

«Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին՝ արդյոք այդ խաղի օրը տեղափոխվել է սեպտեմբերի 29-ին Սյունիքում տեղի են ունենալիք ընտրությունների՞ պատճառով,Կապանի «Գանձասար» ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն ասաց. «Կապանի ներքին գործերի աշխատակիցները քանի որ այդ օրը զբաղված են լինելու ընտրություններով, ուստի մենք չենք կարող ապահովել խաղի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով դիմեցինք ֆեդերացիային եւ խնդրեցինք երկու օր շուտ անցկացնել հանդիպումը»: