Հերթական փլուզումը Գյումրիում (տեսանյութ)
Ղանդիլյան 21 հասցեի բնակիչներն "Ազդարար" լրատվականի աշխատակազմին տեղեկացրել են, որ փլուզվել է իրենց շենքի 6-րդ մուտքի տանիքը: Փլուզված մուտքի 6 բնակարանից բնակեցված է միայն երկուսը: Շենքը շահագործման է հանձնվել 1926 թ-ին, որից հետո երբևէ չի ենթարկվել հիմնավերանորոգման: Երկհարկանի շենքի մի հատվածը 4-րդ, իսկ մյուսը` 3-րդ կարգի վթարայնություն ունի: Փլուզման նմանօրինակ դեպքեր այստեղ հաճախ են գրանցվում: Բնակիչների խոսքերով, իրենք բազմիցս դիմել են պատասխանատուներին, շենքում վերանորոգում իրականացնելու խնդրանքով, սակայն դրանք այդպես էլ մնացել են անպատասխան: Ըստ "Երազանք" համատիրության նախագահ Ելենա Մարգարյանի, փլուզման վթարավնասազերծման աշխատանքները իրականացնելու համար համատիրությունը միջոցներ չունի: Ի դեպ, համատիրության նախագահն ևս փլուզված շենքի բնակիչ է: Դիտեք տեսանյութը: Ցայգ հ/ը