Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վասիլի Ուտկինը «հայ» է փնտրում

Սպորտ
4e033d323717da9a012ebf2d6c7e4ed2

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ատլետիկո» - «Զենիթ» հանդիպման (3:1) երրորդ գոլի հեղինակ Լեո Պաբտիստաոն խաղադաշտ է մտել առանց գովազդի մարզաշապիկով:

Դա մեծ արձագանք է գտել Ադրբեջանում, քանի որ իսպանական ակումբի հովանավորը Azerbaijan Land of Fire ընկերությունն է: Այդ խաղը ռուսական հեռուստատեսությամբ վերլուծող Վասիլի Ուտկինին ֆուտբոլասերներից մեկը հեռախոսով նույնիսկ հարց է տվել, թե բրազիլացի ֆուտբոլիստը ինչու չի ցանկացել կրել գովազդով մարզաշապիկ:

Հայտնի մեկնաբանը դրան բավական յուրօրինակ բացատրություն է տվել.
«Բրազիլիայում ապրում են մեծ թվով հայեր: Բապտիստաո ազգանունը իրականում հնչում է Բապտիստան: Նա հայ է, այդ իսկ պատճառով էլ չի ցանկացել կրել Ադրբեջանը գովազդող մարզաշապիկ»:

«Ատլետիկոյի» բրազիլացի ֆուտբոլիստը այդ կապակցությամբ ասել է, որ ինքը պարզապես շփոթել է մարզաշապիկը: