Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց

Սպորտ
c24afea1893a3defdacd82130b1dddee

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կրկին անհաջող հանդես եկավ Տաշքենդում ընթացող Գրան պրիի մրցաշարում: Այսօր կայացած 5-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով պարտվեց հնդկուհի Հարիկա Դրոնավալիին: 
Էլինա Դանիելյանը առայժմ վաստակել է 1 միավոր եւ զբաղեցնում է նախավերջին` 11-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում են հնդկուհի Հումպի Կոներուն եւ նույն Դրոնավալին, որոնք ունեն 4-ական միավոր:
Վաղը նախատեսված 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Նաֆիսա Մումինովայի հետ, որը երկու հաղթանակ է տարել, իսկ երեքում պարտություն է կրել: