Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարաեւոյից` առանց մեդալների

Սպորտ
e78e380a2b91181918a32f403156edd7

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը անհաջող հանդես եկավ Սարաեւոյում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մեր 7 ներկայացուցիչներից երկուսը` Գարիկ Հարությունյանն (55) ու Դավիթ Ղազարյանը (66), իրենց քաշային կարգերում գրավեցին 5-րդ տեղը, իսկ մնացածը պարտվեցին նախնական փուլերում եւ ընդհանրապես միավոր չվաստակեցին:

Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով 43 մասնակիցների մեջ գրավեց 28-րդ տեղը: Բոլորից շատ մեդալներ նվաճեցին Ռուսաստանի եւ Վրաստանի երիտասարդ ձյուդոյիստները` 6-ական: