Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգենտինահայ. «Հայաստանն ընթերցասեր է»

Հասարակություն

Այսօր «Тhe Club» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի գրող Աննա Արզումանյանի «Իմ անունը Հիմա է» և Բուենոս Այրեսում իսպաներենով լույս տեսած «Հայ ժամանակակից 20 պոետների անթալոգիան» գրքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էր նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որն Աննա Արզումանյանի գրքի մասին պարզապես մի բան ասաց. «Սարսուռ է անցնում մարմնովս, ինչը ես ամենաշատն եմ կարևորում պոեզիայի մեջ։

Հեղինակ Աննա Արզումանյանի համար 2 գրքերն էլ կարևոր են, բայց նա ավելի կարևորում է անթալոգիան, քանի որ, ըստ նրա, Արգենտինայում չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, և այս բանաստեղծների միջոցով փոքր- ինչ կարողանում են հաղորդակցվել Հայաստանի հետ։ Աննա Արզումանյանի համար կարևոր է Հայաստանաբնակ ընթերցասերներ կարծիքը, քանզի նա գտնում է, որ այստեղ մարդիկ, ի տարբերություն Արգենտինայի և Լատինական Ամերիկայի, ընթերցասեր են. «Այստեղ գրքեր ընթերցում են, Արգենտինայում ընթերցասեր չեն։ Հոս ունինք տարիների մշակույթ և շատ մեծ մշակույթ մը, և Արգենտինայեն հոս կգանք տեսության այս մշակույթը»։