A
A
Րաֆֆու փողոցում այրվել է ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 17-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։35-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։