Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց

Սպորտ
455a62c7baa388219891b4710ac82017

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Տաշքենդում տեղի ունեցող շախմատի Գրանդ Պրիի մրցաշարում:

Այսօր կայացած երկրորդ տուրում մեր հայրենակիցը սպիտակ խաղաքարերով պարտվեց հնդկուհի Հումպի Կոներուին: Էլինա Դանիելյանը, որն առաջին պարտիայում ոչ-ոքի էր խաղացել ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, այժմ 0,5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են նույն Հումպի Կոներուն եւ չինուհի Ժաո Քսյուն, որոնք երկու միավոր ունեն:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով կմրցի ուկրաինուհի Կատերինա Լագնոյի հետ, որն իր ակտիվում ունի 1 միավոր: