Թուրքիան` ընդդեմ Սիրիայում հայկական համայնքի
Սիրիայում իրավիճակը հեռու է կարգավորումից, ի թիվս այլ հանգամանքների` իրական սպառնալիքներ կան Թուրքիայի կողմից: Գտնում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա` Թուրքիան երկու անգամ Սիրիա ներխուժելու սահմանին էր, սակայն, ի հեճուկս Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի, գեներալիտետը թույլ չտվեց գնալ նման քայլի: Այդուհանդերձ, պարոն Սաֆրաստյան կարծում է, որ ներկայումս պատերազմի սպառնալիքները արդիական են. «Սիրիայի հետ սահմանին թուրքական զորքերը պատրաստ են հարձակում սկսել»:
Սիրիայի վրա թուրքական հարձակման պարագայում թիրախը կլինի նաև հայկական համայնքը: Կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքերով` հավանական պատերազմում Թուրքիան նպատակ կունենա վերացնել Հալեպի հայկական համայնքը, քանի որ այն լուրջ դերակատարություն ունի Սիրիայի արտաքին և ներքին քաղաքականության վրա: