Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախատեսվում է ՀԱՊԿ փաստաթղթերի ստորագրում

Քաղաքականություն
e9b12a30c74e065acac2af841446acce

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը, և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն:

Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել, վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է վերլուծելու առկա խնդիրները և նաև նախանշել նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար:

Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումն է Երևանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է մեր երկրում: Այստեղ նույնպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար»: