Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի համար կարող են խնդիրներ առաջանալ

Քաղաքականություն
7c6f354ef3d30f2d8d04b7191129a3fa

Սիրիայի հարցը կարգավորվելուց հետո Արցախի համար կարող են առաջանալ էական խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքերով՝ զինյալները կփնտրեն ազատ տարածքներ, եւ Արեւմուտքը իր կեղտոտ խաղը կարող է ունենալ նաեւ Հայաստանի վրա: Վճարելով զինյալներին՝ նրանք կարող են իրենց գործը առաջ տանել:

Պարոն Շաքարյանի խոսքերով՝ այս հարցում Հայաստանի իշխանությունները շատ անելիքներ չունեն. «Մեր հետախուզական պոտենցիալը այդքան մեծ չէ, ուղղակի պետք է դիմել ԱՄՆ-ին՝ այդ հետախույզներին հայտնաբերելու եւ նրանց անձնական տվյալները ճշտելու համար»,- նշեց նա:

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր անդրադարձավ նաեւ սիրիական ուղղաթիռ խփելուն՝ դա համարելով ամենամեծ սադրանքը:

«Թուրքիան հայտարարում է, որ իրենց սահմանին են խփել ուղղաթիռ, այն գնացել է եւ Սիրիայի սահմանին ընկել է, դա վրեժխնդրության հարց է, եւ Թուրքիան իրեն զգում է խաղից դուրս, ու այս ամենն անում է Ժնեւում աթոռ ունենալու համար»,- հայտարարեց պարոն Շաքարյանը: