Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Զաքարյան. «Մի քիչ կխոսենք՝ կգնա»

Քաղաքականություն
697488309369c7ca71f11ab0728a3cc8

 

«Մեր իշխանություններն ի սկզբանե զբաղված են եղել եվրոպացիներին ֆռռացնելով»,- այսօրվա ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նա մի դրվագ է հիշել ՀՀԿ պատգամավորների հետ բրյուսելյան իր այցից, որտեղ եվրոպացիների հետ պետք է աշխատեին Ասոցացման համաձայնագրի փաստաթղթի վրա։

Փաստաթղթին ծանոթանալով՝ Բագրատյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին ասել է. «Դուք լա՞վ եք մտածել», ապա ավելացրել, որ չի կարելի թույլ տալ այս համաձայնագրի ընդունումը, որ մենք չենք կարող Ասոցացման համաձայնագիրն ստորագրել, որովհետեւ ռուսները մեզ մոտ ռազմաբազա ունեն։

Արտակ Զաքարյանը պատասխանել է ԱԺՄ-ական ոճով. «Մի քիչ կխոսենք՝ կգնա»։