Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Հայրիկյանը դեռ չի կողմնորոշվել

Քաղաքականություն
07b3358e42ff8e4162293447808732e5

Երեկ քաղաքապետարանի կայքում տեղեկատվություն կար այն մասին, որ քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել Պարույր Հայրիկյանի 10.09.2013 թ. իրազեկումը՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18.00-20.00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում հավաք անցկացնելու մասին։

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Պարույր Հայրիկյանն այսօր ասում է, որ ոչ թե ինքը, այլ քաղաքապետարանն է առաջարկել հանրահավաքն անցկացնել Ազնավուրի հրապարակում։ Իսկ Ազատության հրապարակում, ինչպես արդեն գիտենք, հանրահավաք է անցկացնելու «Ժառանգություն» կուսակցությունը։

Պարույր Հայրիկյանը նաեւ նշում է. «Րաֆֆիենք մեզ առաջարկեցին համատեղ անել Ազատության հրապարակում։ Համատեղ ասելով իրենք ինչ նկատի ունեն, իրենք գիտեն, բայց մենք գիտենք, թե հայերենով համատեղ ինչ է նշանակում։ ԱԻՄ ՆԽ-ի հիմնական մասը կարծում է, որ մանրուքներից պետք է վեր կանգնել եւ արհամարհելով այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բռնազավթել է հրապարակը ու մեր դիմած օրը ու նույն ժամերին ինքն էլ հանրահավաք ազդարարեց, գնալ իրենց ասած համատեղ հանրահավաքին։

Վերջնական որոշմանը խոչընդոտում է այն, որ ցանկացած համատեղ գործի համար համատեղ նախապատրաստում ու կազմակերպում է տեղի ունենում։ Այ, սա արհամարհելը մի քիչ դժվար է։ Այս պահի դրությամբ համարենք որոշումն ընդունված։ Նույն օրը, նույն ժամին Երեւանի տարբեր մասերում հանրահավաք անելը սխալ՝ պառակտիչ է։ Մնում է՝ գնահատական տալ ու հետաձգել մերը կամ գնալ համատեղի, ինչպիսին էլ այն լինի»։