A
A
Դավիթ Սաֆարյանը հաղթեց
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր մրցասպարեզ են մտել ազատ ոճի ըմբիշները:
Մեր 55 կգ քաշային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը 1/16 եզրափակիչ մարտում 2:6 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Էդիշերաշվիլուն:
96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ենոքյանը բոլոր առումներով զիջեց ալբանացի ըմբիշ Էգոն Շալային:
Եվրոպայի այս տարվա չեմպիոն, 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 3:2 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց ռումինացի Գեորգ Բուկուրին եւ մտավ հաջորդ փուլ: