Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Ամիրաղյանը պարտվեց եզրափակիչում

Սպորտ
022b459f7fe9d8cf7081ae3aca690c2b

Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը պարտություն կրեց Տրապիզոնում ավարտված միջազգային մրցաշարի զուգախաղերում:

Նա սլովենուհի Դալիլա Յակուպովիչի հետ հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ նրանք զիջեցին Օքսանա Կալաշնիկովա (Վրաստան) - Ալեքսանդրա Կրունիչ (Սերբիա) երկյակին` 2:6, 1:6:
Մեր թենիսիստուհին այժմ կմեկնի Բաթում, որտեղ սեպտեմբերի 16-22-ը կանցկացվի 25000 մրցանակայի հիմնադրամ ունեցող միջազգային մրցաշարը: